Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակը

16:25, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են անցկացրել: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը Երուսաղեմի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի ընդունումից հետո: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է մերձարևելյան կարգավորումը՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստի ժամանակ ընդունված բանաձևի համատեքստում, հաստատվել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների և միջազգային-իրավական նորմերին համապատասխան պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանն ուղղված հետագա համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Սիրիայի իրավիճակը՝ նշելով սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության արդյունավետությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաջող զարգացող երկկողմ համագործակցության արդի հարցերին:

5205 | 1
Facebook