Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Համաշխարհային հիթեր ու կոմիտասյան մեղեդիներ՝ մեկ բեմում. Սեբու Սիմոնյանը հանդես կգա նախատոնական համերգով

21:10, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Համաշխարհային հիթեր ու կոմիտասյան մեղեդիներ՝ մեկ բեմում. Սեբու Սիմոնյանը հանդես կգա նախատոնական համերգով

Ոչ այդքան հեռավոր 2013-ին շատերս լսում ու երգում էինք տարվա հիթ դարձած «Safe and Sound» կատարումը, բայց քչերս գիտեինք, որ երգի հեղինակ ու կատարող Capital Cities հայտնի ամերիկյան խմբի վոկալիստը մեր հայրենակիցն է: 2014-ին ամերիկահայ երգիչ, երգերի հեղինակ և պրոդյուսեր Սեբուն (Սեբու Սիմոնյանը) առաջին անգամ ելույթ ունեցավ հայրենիքում՝ հիացնելով հանդիսատեսին իր բազմաժանր կատարումներով: Երեք տարի անց Սեբուն նորից հանդես է գալիս երևանյան համերգով, այս անգամ՝ նախատոնական: Դեկտեմբերի 23-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Սեբուն կկատարի Capital Cities-ի սիրված հիթերից, ինչպես նաև կոմիտասյան ստեղծագործություններ՝ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի ելևէջների ներքո: Համերգի երգացանկն ընդգրկում է նաև զուգերգեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ: Երիտասարդ երաժիշտների հետ հայտնի հայազգի երգիչը վարպետաց դասընթացներ է անցկացրել՝ փոխանցելով նրանց իր հարուստ երաժշտական փորձն ու գիտելիքը:

Սենուն իր առաջին երաժշտական խումբը հիմնել է ընդամենը 15 տարեկանում։ 2004-ին ձևավորել է «Aviatic» ռոք խումբը, իսկ 2010-ին ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտի հետ Capital Cities-ը, որը շուտով դառնում է ինդի փոփ ժանրում առաջատարներից մեկը: Աշխարհահռչակ «Safe and Sound» կատարումը YouTube-ում ավելի քան 344 մլն դիտում ունի:

| | |
6709 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am