Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նորզելանդական հրաբուխն իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել

00:00, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2017 թ.
Նորզելանդական հրաբուխն իրավաբանական անձի կարգավիճակ է ստացել

Նոր Զելանդիայի իշխանությունները Հյուսիսային Կղզու արևմուտքում գտնվող Թարանակիի հրաբխին օժտել են մարդու իրավունքներով՝ տալով իրավաբանական անձի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։ Պարբերականը հայտնել է, որ տեղի ութ ցեղերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել կառավարության հետ, որով ցեղերն ստանձնում են հրաբխի համատեղ հովանավորությունը։

Guardian պարբերականի տվյալներով՝ «տեղի բնակչության կողմից հրաբխի հետ կապերի ճանաչումը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք դիտում են այն որպես իրենց նախնի կամ ընտանիքի անդամ»: Նոր օրենքի համաձայն՝ եթե ինչ-որ մեկը վնաս է հասցնում հրաբխին, ապա նա կկրի այնպիսի պատիժ, որը կկրեր, եթե ցեղին վնաս հասցներ:

Բանակցությունները վարող նախարար Էնդրյու Լիթլն հայտարարել է, որ պայմանագիրը կդառնա վերջին շրջանում զբոսաշրջիկների շրջանում հայտնի դարձած բնության տեսարժան վայրերի լավագույն պաշտպանությունը։

9296 | 0
Facebook