Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին՝ ԱՄՆ-ից ստացած աշխատանքի հրավերի և հոլանդական վիզա ստանալու մասին

12:40, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին՝ ԱՄՆ-ից ստացած աշխատանքի հրավերի և հոլանդական վիզա ստանալու մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոլանդական քաղաքացիության իրավունք ունի, քանի որ իր ընտանիքը Նիդերլանդներից է:

NewsOne հեռուստաալիքի եթերում Սաակաշվիլին հայտնել է, որ իրեն պետք չէ հոլանդական վիզան, որի ստացման մասին ավելի վաղ հայտնել էին մի շարք ԶԼՄ-ներ:«Ես աշխատանքի հրավեր եմ ստացել ԱՄՆ-ից և մի շարք եվրոպական երկրներից»,- նշել է նա:

Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպական ցանկացած երկիր իրեն մուտքի վիզա կտրամադրի, և դա գաղտնիք չէ ոչ մեկի համար:

Սաակաշվիլին ընդգծել է, որ ինքը «ոչ մի լիարժեք անձնագիր չունի»:

6446 | 0
Facebook