Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի անկախության կողմնակիցները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել. քվեարկության արդյունքները

11:40, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիայի անկախության կողմնակիցները խորհրդարանում բացարձակ մեծամասնություն են ստացել. քվեարկության արդյունքները

Երեկ Կատալոնիայում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքների համաձայն՝ Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները բացարձակ մեծամասնություն են ստացել ինքնավարության խորհրդարանում: Այս մասին վկայում են մոտ 100% ձայների հաշվարկից հետո հրապարակված տվյալները:

Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ եկել է ինքնավարության անմիջական ղեկավարման մասին իսպանական սահմանադրության հոդվածի չեղարկման ժամանակը:

Կատալոնիայի անկախության կողմնակից 3 քաղաքական շարժումները տեղի օրենսդրական մարմնում 135-ից 70 տեղ են ստացել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը, որը ղեկավարում է Պուչդեմոնն, ստացել է ձայների 21,6%-ն, ինչը կուսակցությանը 34 մանդատ է ապահովում:

«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը ղեկավարում է Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, ով գտնվում է Մադրիդի բանտում, ստացել է 32 մանդատ:

Առաջնորդում է «Քաղաքացիներ» կուսակցությունը՝ ձայների 25,3%-ով և 37 մանդատով:

4865 | 0
Facebook