Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Կարագը, սուրճը, թռչնամիսը, ցիտրուսային և այլ ապրանքներ կթանկանան. «Ժամանակ»

10:10, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Կարագը, սուրճը, թռչնամիսը, ցիտրուսային և այլ ապրանքներ կթանկանան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրությունը սրտատրոփ սպասում է, թե ամանօրյա տոներից, կերուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի: Չէ որ հունվարի 1-ից հետո երկու իրավական փաստաթղթեր կմտնեն ուժի մեջ և իրենց հետ թանկացում կբերեն: Մենք արդեն գիտենք, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ հարկային նոր օրենսգրքին, որի կիրառման արդյունքում չորս խումբ ապրանքատեսակների՝ ծխախոտի, ալկոհոլի, բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկերը կբարձրանան: Հատկապես վերջին երկուսը գնագոյացնող ապրանքներ են, և նրանց թանկացումը մուլտիպլիկատիվ էֆեկտով բարձրացնելու է գրեթե բոլոր ապրանքների ու ծառայությունների գները, որոնցից մենք օգտվում ենք:

Թանկացում բերող մյուս հանգամանքը այն 800-900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերի բարձրացումն է, որը տեղի է ունենալու Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Եթե այդ ապրանքները ներկրվելու են երրորդ երկրներից, այսինքն՝ ոչ ԵԱՏՄ երկիր Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ղրղըզստանից, նրանց մաքսազերծման արժեքը 5-20 և ավելի տոկոսով բարձրանալու է: Իսկ այդ ապրանքները մեզ համար ամենօրյա օգտագործման ապրանքներ են: Մենք արդեն ներկայացրել ենք, որ հունվարի 1-ից 10-20 տոկոսով բարձրանալու է շաքարավազի մաքսազերծումը:

Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և մեր հանրության ամենօրյա սնունդը հանդիսացող թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի մաքսազերծման դրույքաչափերը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
6931 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am