Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այս համախտանիշով տառապող կանայք առավել շատ են հակված հանկարծամահության

00:10, ուրբաթ, 22 դեկտեմբերի, 2017 թ.
Այս համախտանիշով տառապող կանայք առավել շատ են հակված հանկարծամահության

Համաձայն Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունների՝ այն կանայք, ում մոտ նկատվում է անհանգիստ ոտքերի համախտանիշ, ունեն սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու բարձր ռիսկ:

Այս մասին գրում է Medical Xpress: Հետազոտությանը մասնակցել է 57417 կին, միջին տարիքը՝ 67: Նրանց շրջանում հանկարծամահության ռիսկը կազմել է 43%: Հետազոտությունն անց է կացվել 10 տարի շարունակ: Ամեն 2 տարին մեկ կանայք հաղորդել են իրենց ինքնազգացողության մասին: 10 տարում գրանցվել է մահվան 6448 դեպք՝ տարատեսակ պատճառներից:

Հայտնաբերել կապն անհանգիստ ոտքերի համախտանիշի ու քաղցկեղից մահացության միջև չի հաջողվել:

Գիտնականները նշել են, որ ԱՈՍ-ն ուղեկցվում է ճարպակալությամբ ու բարձր զարկերակային ճնշմամբ:

Անհանգիստ ոտքերի համախտանիշին բնորոշ են այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են սրունքներով վազող մրջյուններն, էլեկտրական հոսքի զգացողությունը, ծակծկոցը, դողը, այրումը: Այս տհաճ զգացողություններն ի հայտ են գալիս հիմնականում գիշերը՝ քնելու ժամանակ և հանգստի պահին: Այս մարդկանց համար դժվար է լինում քնելը:

ԱՈՍ-ի տարածված պատճառներն են՝ երկաթի ու B խմբի վիտամինների պակաս, շաքարային դիաբետ, ալկոհոլիզմ, երիկամային ու սրտային անբավարարություն, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, անոթային անբավարարություն և այլն:

28521 | 0
Facebook