Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել

17:20, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել և հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես մերժում է Երուսաղեմի հարցով այսօր ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում կայանալիք քվեարկությունը, հաղորդում է РИА Новости-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել էր Երուսաղեմի կարգավիճակը չճանաչելու մասին ՄԱԿ-ի բանաձևը:

«Ճանաչի դա ՄԱԿ-ը, թե՝ ոչ, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: 70 տարի պահանջվեց, որպեսզի ԱՄՆ-ն դա պաշտոնապես ճանաչի, և ևս մի քանի տարի կպահանջվի ՄԱԿ-ի համար: Իսրայելի նկատմամբ մի շարք երկրների վերաբերմունքը փոխվում է ՄԱԿ-ի պատերից դուրս, որը ստի տուն է հանդիսանում»,- ասել է Նեթանյահուն Աշդոդ քաղաքում իր ելույթի ժամանակ:

9633 | 1
Facebook