Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է վիրուս, որ պայթեցնում է սմարթֆոնները

18:05, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնաբերվել է վիրուս, որ պայթեցնում է սմարթֆոնները

Մասնագետները Loapi անվամբ նոր վիրուս են հայտնաբերել, որ ակտիվացման դեպքում կարող է տաքացնել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոններն ու դրանց պայթելու պատճառ դառնալ: Այս մասին հայտնել են «Կասպերսկի գրասենյակ»-ից:
     Վտանգավոր վիրուսը ցանցում տեղադրվում է հակավիրուսի կամ էռոտիկ հավելվածի տեսքով: Դրա հղումը բացվում է տարբեր կայքերում գովազդային բաներների վրա սեղմելու դեպքում: Տեղադրումից հետո հավելվածը պահանջում է իրեն «ադմինիստրատորի իրավունք» տալ, ինչից հետո խոչընդոտում է իրական հակավիրուսների ներբեռնումը:
     Loapi-ն սմարթֆոնի տիրոջը գովազդային բաներներ է ցուցադրում, գրառումներ է կատարում վճարովի տարբեր կայքերում և սարքի հզորությունն օգտագործում DDoS հարձակումների համար: Բացի այդ, հեռախոսների տերերը կարող են գաղտնի հանցանքի զոհ դառնալ, ինչն էլ հենց սարքի տաքացման ու հետագայում դրա պայթելու պատճառ է դառնում:
     Այդ իսկ պատճառով, մասնագետները հարդորում են անհայտ կայքերից ներբեռնումներ չկատարել և օգտվել միայն պաշտոնական հավելվածներից:

14703 | 0
Facebook