Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հղի կին է զոհվել, 97 մարդ վիրավոր է

16:40, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հղի կին է զոհվել, 97 մարդ վիրավոր է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, առնվազն 97-ը վիրավոր է:

Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Մորթեզա Սալիմին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ զոհվածը հղի կին է, ով վախեցել է երկրաշարժից:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: Այն զգացվել է Թեհրանում, Ալբորզում, Քազվինում, Քումում, Գիլյանում և Մարքազիում:

7524 | 0
Facebook