Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել

15:15, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել

Այսօր Ֆիլիպինների ափերին 251 ուղևոր տեղափոխող նավ է խորտակվել: Այդ մասին հայտնում է Manila Bulletin լրատվականը: Հաղորդվում է, որ Mercraft 3 նավի խորտակման մասին առաջին տեղեկատվությունն ստացվել է տեղի ժամանակով 11:00-ին: «Համաձայն մեր ունեցած նախնական տեղեկատվության՝ նավը նախատեսված է առավելագույնը 286 մարդու համար, դրանում 251 մարդ է եղել»,- ափային պահակազորի խոսքերն է մեջբերում լրատվականը:
     Նավաբեկության պատճառները հայտնի չեն: Անց են կացվում որոնողափրկարարական աշխատանքներ:

Ֆիլիպիններում 251 ուղևոր տեղափոխող նավ է խարտակվել
Ֆիլիպիններում 251 ուղևոր տեղափոխող նավ է խարտակվել
11159 | 0
Facebook