Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ը խոստովանել է, որ միտումնավոր դանդաղեցրել է հին iPhone-ների աշխատանքը

14:35, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
Apple-ը խոստովանել է, որ միտումնավոր դանդաղեցրել է հին iPhone-ների աշխատանքը

Apple-ն իսկապես նվազեցրել է հին մարտկոցով iPhone-ների արտադրությունը: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ սմարթֆոններում կա չիպերի հաճախականության փոքրացման գործառույթ, որը թույլ է տալիս կանխել սարքի պատահական անջատումը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը:

Ընդ որում, ընկերությունը երկար տարիներ վստահեցնում էր օգտատերերին, որ չի դանդաղեցնում iPhone-ի աշխատանքները նոր սարքերի գնումը խթանելու համար:

«Անցած տարի մենք Phone 6-ի, 6s-ի և SE-ի համար թողարկեցինք գործառույթը, որը կանխում է պատահական անջատումը: Այժմ մենք այդ գործառույթն ավելացրել ենք iOS 11.2-ով iPhone 7-ի համար և շարունակում ենք ավելացնել մյուս սարքերում»,- ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

13592 | 0
Facebook