Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան սենսացիոն մահափորձեր է կազմակերպում Եվրոպայի հայերի դեմ». Փայլան

12:14, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
«Թուրքիան սենսացիոն մահափորձեր է կազմակերպում Եվրոպայի հայերի դեմ». Փայլան

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մի շարք հայերի, ալևիների, ինչպես նաև թուրք ընդդիմադիր լրագրողների, գրողների ու մտավորականների կյանքին վտանգ է սպառնում:

Թուրքական Gazetekarinca.com կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ Փայլանը խնդրի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել:

«Ինձ տեղեկություն է հասել այն մասին, որ Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում ապրող հայկական ու ալևիական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայում ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն-AKP) իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ստիպված երկրից հեռացած լրագրողների, գրողների, գիտնականների ու հասարակական գործիչների դեմ մահափորձեր են նախապատրաստվում»,- ասվում է հայտարարության մեջ:

Փայլանը նշել է, որ ահաբեկչությունները պլանավորող խմբերը ուղղորդվում են Թուրքիայից: Նա նաև հայտնել է, որ այդ կապակցությամբ եվրոպական անվտանգության ծառայությունները լուրջ միջոցառումներ են ձեռնարկում:

9476 | 0
Facebook