Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում երեկ երեկոյան 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:
«Չնայած նրան, որ Ռիխտերի սանդղակով 5,2 բալը բարձր ցուցանիշ է, մարդկային զոհերի կամ փլուզումների մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի մասին առաջին հաղորդագրությունն ստացվել է Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիայից տեղական ժամանակով ժամը 23:30-ին:
Նշվում է, որ Իրանում այժմ մեծ ուշադրություն են դարձնում երկրաշարժերի ուսումնասիրությանն ու դրանց կանխատեսմանը: Դրա պատճառ է դարձել անցած ամիս 7,3 մագնիտուդ ուժգնությամբ Քերմանշախ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որը 620 մարդու կյանք խլեց: