Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում

17:15, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է
     «Հեքիաթ Շչելկունչիկի մասին» տոնական ներկայացում, որտեղ հաղթում են սերն ու բարությունը:

Ներկայացման բեմադրիչ Նորա Գրիգորյանի խոսքերով` նոր ներկայացումը դուր կգա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին. «Այս ներկայացման գաղափարը պատահական ծնվեց: Այս պիեսն ինձ առաջարկեց բեմադրել Մարինա Մարինոսյանը, ով էլ մշակել է այն: Անկեղծ ասած, ցանկություն կար բեմադրելու «Ձյունե թագուհին» հեքիաթը, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց. այն հաջորդ տարի եմ բեմադրելու»: Խոսելով նոր ներկայացման մասին` Նորա Գրիգորյանն ասաց. «Կարդալով պիեսը` հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դասական երաժշտությունից: Չայկովսկու երաժշտությունը բոլորին Է հաճելի` անկախ տարիքից ու սեռից: Ներկայացման մեջ առկա են նաև որոշ օպերային տարրեր: Վոկալի հարցում մեզ շատ օգնեցին պրոֆեսիոնալ օպերային երգիչները` ի դեմս գլխավոր դերակատար Անի Հակոբյանի, ով ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան»: Բեմադրիչի խոսքով` իրենց հաջողվել է ստանալ գունեղ երաժշտական հեքիաթ. «Այս ներկայացումն իր բեմադրական լուծումներով նման չէ իմ նախորդ գործերին: Ի դեպ, այս անգամ ևս երգերի ընտրությունն ինքս եմ արել, խոսքերն էլ ինքս եմ գրել: Պարերի հարցում ինձ շատ օգնեց պարուսույց Նունե Կիրակոսյանը, և շեշտը դրվեց այս անգամ բեմում ոչ թե բուն պարեր բեմադրելու վրա, այլ պլաստիկ շարժումներ ստանալու, և այն տպավորիչ է: Շնորհակալ եմ նաև բեմանկարիչ Արթուր Հարությունյանին և զգեստների նկարիչ` Ինեսա Սևունցին»:

«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում
«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում
7075 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am