Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«ՎիվառոԲեթ»-ն արգելափակում է օգտատերերի հաշիվները և շրջանառում դրանցում եղած միջոցները «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունում. քաղաքացիներն ահազանգում են

10:40, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2017 թ.
«ՎիվառոԲեթ»-ն արգելափակում է օգտատերերի հաշիվները և շրջանառում դրանցում եղած միջոցները «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունում. քաղաքացիներն ահազանգում են

«ՎիվառոԲեթ» բուքմեյքերական ընկերությունը փորձությունների է ենթարկում իր օգտատերերի դրամական միջոցները: Ասում են՝ «ձեր խաղային պատմությունն ենք ուսումնասիրում» պատճառաբանությամբ, ընկերությունն արգելափակում է օգտատերերի էջերը, որի վրա արդեն գումար է փոխանցվել ու այն դնում շրջանառության մեջ՝ «Վիվառոյի» հիմնադիրներին պատկանող մեկ այլ կազմակերպությունում՝ «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունում: «Բացել եմ սայթը, 30 հազար գումար եմ գցել մեջը: Մի հատ խաղադրույք եմ անում, քցում ա դուրս, հետո լոգինը հավաքում եմ, որ մտնեմ, արգելափակում ա: Զանգում ենք իրենց, ասում են՝ խաղային պատմությունն ենք ստուգում, 3 օրից կլինի, հետո՝ 10, 15 օրից...: Տանում են մեր փողերն ու «Ֆասթ կրեդիտ»-ում ֆռցնում»,- ասում են նրանք: Ըստ լուրերի՝ նմանատիպ իրավիճակներում հայտնված օգտատերերի թիվը տասնյակների է հասնում:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15470 | 12
Facebook