Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում ավիահարվածը 19 մարդու կյանք է խլել

15:35, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Սիրիայում ավիահարվածը 19 մարդու կյանք է խլել

Սիրիայի Իդլիբ նահանգում, որը վերահսկվում է ապստամբների կողմից, ավիահարվածի հետևանքով 19 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիայում տեղակայված կազմակերպությունը, որը զբաղվում է մարտական գործողությունների մոնիթորինգով, հայտնել է, որ հարվածը հասցրել են սիրիական կառավարական կամ ռուսական զորքերի ինքնաթիռները:

Ռուսասական կողմից, որը բազմիցս հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցնում միայն գրոհայինների ուղղությամբ, մեկնաբանություններ չեն եղել:

Իրավապաշտպանների տեղեկություններով՝ զոհերի թվում 7 երեխա կա:

10259 | 0
Facebook