Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են
19:05, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Այս օրերին Երևանի և մարզերի թատրոններում մեկնարկում են ամանորյա մանկական ներկայացումները: Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են Ուրախ ու զվարճալի «Երեք խոզուկները» երաժշտական հեքիաթը` Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից-30-ը: Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոնը պատրաստվում է փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնել իր «Անտառային Հրաշք» ամանորի ներկայացումը: Դեկտեմբերի 22-30-ը Աբովյանի Դրամատիկական թատրոնի փոքր բեմում տեղի կունենա «Սառցե սիրտը» երաժշտական ներկայացումը: Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա «Հենզելի ու Գրետելի ամանորի արկածները» ներկայացման պրեմիերան, բեմադրության հեղինակը Դավիթ Հարությունյանն է: Ներկայացումը խաղացանկում կլինի դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 5-ը: Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 22-ից կներկայացնի «Ամանորը Նազարի մոտ 2» մանկական ներկայացումը: Այն երաժշտական կատակերգություն՝ հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների և մանկական այլ պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված է ինտելեկտուալ հարցերով և խաղերով: Պիեսի հեղինակը, բեմադրիչը, երաժշտության և երգերի հեղինակը՝ Նարեկ Դուրյանն է: Ամանորյա մանկական ներկայացումները մեկնարկել են Խամաճիկների պետական թատրոնը կներկայացնի «Սուշոյի ձմեռային արկածները», բեմադրության հեղինակը Աննա Էլբակյանն է: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 14-ը: |
21682 | 0