Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խայտառակեցիք Ձեզ, ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին». օգտատերերը՝ Սոֆի Մխեյանի ելույթի մասին

16:35, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
«Խայտառակեցիք Ձեզ, ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին». օգտատերերը՝ Սոֆի Մխեյանի ելույթի մասին

«Հայաստանի ձայնը» նախագծի հերթական թողարկման ժամանակ երգչուհի, հաղորդման մարզիչ Սոֆի Մխեյանն իր խմբի երկու մասնակիցների և Վիգեն Հովսեփյանի հետ ներկայացրել է «Մի քիչ» երգը: Սոֆի Մխեյանի ձայնը հազիվ է լսվել մյուս երեք կատարողների կողքին: Youtube-ում և համացանցի այլ տիրույթներում տեսանյութը քննադատության ալիք է բարձրացրել:

«Ներողություն եմ խնդրում, եթե կվիրավորեմ Սոֆիին, բայց ամոթ է: Դուք՝ հարգելի Սոֆի, պարզապես պետք է չերգեիք, խայտառակեցիք Ձեզ, ի՞նչ էր սա: Ու Դուք մարզի՞չ եք: Ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին: Այ ձեր թիմի մասնակիցներից Դուք շատ բան ունեք սովորելու: Ամոթ»,- մեկնաբանություններում գրել էր օգտատերերից մեկը:

Մեկ այլ օգտատեր էլ նշել էր, որ Սոֆիի թիմի մասնակիցներն ավելի լավ են երգում, քան ինքը: «Շատ սիրուն երգ է, բայց Սոֆին ամբողջն աղավաղեց: Ավելի լավ է՝ ինքը գնա, երգել սովորի, հետո նոր ուրիշներին դատի: Քրիստինան իրենից հազար անգամ ավելի լավ է երգում: Իսկ Վիգենի մասին խոսքեր չկան, ուղղակի բրավո»:

«Խայտառակեցիք ձեզ, ձայնը փորից չեք կարողանում հանել ու սովորեցնո՞ւմ եք ուրիշներին». օգտատերերը՝ Սոֆի Մխեյանի ելույթի մասին
34811 | 6
Facebook