Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Աջարաբեթը չի վճարում շահումները

15:05, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Աջարաբեթը չի վճարում շահումները

Վերջերս Հայաստանի շուկա մտած Աջարաբեթը կարճ ժամանակում մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված լինելու հանգամանքով, այլև շուկայում հակամրցակցային գովազդներով, որոնցում խախտում էր գովազդի ժամանակ մրցակցային կանոններն, ինչպես նաև՝ գործընկերների հետ աշխատանքային անպատասխանատու պահվածքով:
     Համաձայն շրջանառվող լուրերի, Աջարաբեթը շարունակում է նման պահվածքն՝ այժմ էլ իր օգտատերերի հաշվին և դիմում է հնարավոր բոլոր տարբերակներին՝ նրանց շահումները և մրցանակները չվճարելու համար:
     Ասում են, որ դրա վառ դրսևորումներից մեկը տեղի է ունեցել վերջերս. համաձայն օգտատերերի՝ Կամոբլոգի տարեդարձին Աջարաբեթի կազմակերպած վիճակախաղի ժամանակ պատահականության սկզբունքով մասնակից-օգտատերերը պետք է շահեին 25000-ական դրամ: Ասում են նաև, որ շահումից ամիսներ են անցել և բազմաթիվ շահողներ մինչ օրս չեն ստացել իրենց շահումները:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14293 | 2
Facebook