Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«После обеда горчицы не надо». որոշումն ընդունվել է, ամեն ինչ օրինական է եղել»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

14:55, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
«После обеда горчицы не надо». որոշումն ընդունվել է, ամեն ինչ օրինական է եղել»․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ընդմիջումից հետո «Ելք» խմբակցության պատգամավորները վերադարձան նիստերի դահլիճ:

Մոտենալով ամբիոնին` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քվեարկությունը եղել է անօրինական:

«Այսօր «Դատավարության մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը հիմա մանրամասնորեն պետք է պարզաբանումներ ստանա»,- ասաց նա` անդրադառնալով քվեարկության ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթին:

«Քվեարկությունից առաջ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն պետք է ընդունվի 63 ձայնով, թեև լուսատախտակը 61 ձայն ցույց տվեց ու նշվեց, որ նախագիծը չի ընդունվել: Իմ ձեռքի տակ է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի գրությունը իր՝ սխալ քվեարկության մասին: ԱԺ կանոնակարգն ասում է, որ լուսատախտակի արձանագրությունը վերականգնվում կամ կրկին քվեարկության է դրվում նախագիծը, եթե առնվազն մեկ պատգամավոր այդ մասին հայտարարում է: Եվս մեկ անգամ ուզում եմ հայտարարել, որ այդ նախագիծը չի ընդունվել»,- շարունակեց Փաշինյանը:

Փաշինյանի հայտարարությանն արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը` նշելով, որ կանոնակարգ օրենքի 60-րդ հոդվածի 6-րդ կետն ասում է` քվեարկության արդյունքները լուսատախտակին վերականգնվում են, եթե որևէ պատգամավոր դրա մասին հայտնում է, և Արա Բաբլոյանն էլ վերականգնել է: «Իսկ այս դեպքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ես` որպես նիստ նախագահող, կրկնում եմ` «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր` սկսած Նապոլեոն Ազիզյանից, վերջացրած այլ պատգամավորով, նիստի ժամանակ վարման կարգի վերաբերյալ որևէ առաջարկություն չի արել: Ուստի, սա համարվում է օրինական ու որևէ խախտում չի եղել»,- ասաց Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ խոսքը Ռուստամ Մախմուդյանին է վերաբերվում է, ում կոճակը չէր աշխատել և ԱԺ նախագահը պարտավոր էր վերաքվեարկություն անել:

«После обеда горчицы не надо». որոշումն ընդունվել է, ամեն ինչ օրինական է եղել»,- ի պատասխան Ն. Փաշինյանի՝ արձագանքեց Է. Շարմազանովը:

Հիշեցնենք, որ խնդրի հետ կապված «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ևս փաստել էին, որ Նապոլեոն Ազիզյանի կողմ քվեարկությունը եղել է տեխնիկական խնդիր:

4128 | 3
Facebook