Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին

15:00, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայի ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին

Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների հիմնական պայմանն այն է, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները», որից հետո մենք կկարգավորենք մեր հարաբերությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է АПА գործակալությունը, Բաքվում ադրբեջանցի և իրանցի գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Պատասխանելով արձանագրությունների հետագա ճակատագրի մասին հարցին՝ Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանն այդ արձանագրությունները ներկայացրել է սահմանադրական դատարան, որն իր հերթին այդ փաստաթղթից որոշ կարևոր հոդվածներ է բացառել:

«Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը պայմանագիրը հետաձգի կամ չեղյալ հայտարարի: Քանի դեռ մեր պայմանը չի կատարվել, այդ համաձայնագրի իրականացումն անհնար է»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն արձանագրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել:

5894 | 0
Facebook