Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Գիտնականները բռնաբարության դեմ պայքարի միջոց են հայտնաբերել

14:10, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Գիտնականները բռնաբարության դեմ պայքարի միջոց են հայտնաբերել

Սթենֆորդի համալսարանի գիտնականները միջոց են հայտնաբերել, որը ճնշում է գլխուղեղի ագրեսիվ ազդակները, և, հետևաբար, կարող է կանխել բռնությունը:

Հետազոտողները պնդում են, որ իրենց միջոցը բացառիկ է, դրա շնորհիվ կարելի է վերահսկել պահվածքը՝ պայքարել վնասակար սովորությունների և կախվածության, հանկարծակի առաջացող ազդակի ազդեցության տակ սեռական ոտնձգությունների դեմ:

Մկների և կամավորների վրա մի շարք փորձարկումներ կատարելուց հետո գիտնականներին հաջողվել է ճնշել հաճույքի ազդակները՝ ուղեղի մեջ հատուկ էլեկտրոդ ներարկելու օգնությամբ: Նրանք վստահություն են հայտնել, որ հնարավոր հաճույքի մասին մտքի առաջացման ժամանակ արտադրվող սերոտոնինի համար պատասխանատու կենտրոնի վրա ճնշումներն օգնում են վերահսկել սեփական կրքերը:

Սակայն հետազոտության հեղինակները խոստովանել են, որ այդ միջոցն իր բացասական կողմերն ունի, քանի որ այդ ազդակները մարդուն անհրաժեշտ են գոյատևելու համար:

| | |
9871 | 0