Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

11:35, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը

Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցնում է օդային հաղորդակցությունը Աբու Դաբիի և Թեհրանի միջև, հաղորդում են էմիրաթական ԶԼՄ-ները:
     Համաձայն տեղեկատվության՝ Etihad Airways ավիաընկերությունն արդեն իսկ ուղևորներին է վերադարձրել է 2018թ. հունվարի 23-ից հետո նախատեսված չվերթների վաճառված տոմսերի գումարը:
     Նշվում է նաև, որ 2017-ի դեկտեմբերի 25-ից մինչև 2018-ի հունվարի 23-ն Աբու Դաբիի և Թեհրանի միջև թռիչքների քանակը կկրճատվեի՝ շաբաթական 5 թռիչքից հասնելով 2-ի:
     Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Իրանն անկայունություն ու քաոս է հրահրում տարածաշրջանում, քիբերհարձակումներ է գործում և սպառնում միջազգային նավագնացությանը:

5125 | 0
Facebook