Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սերժ Սարգսյանին՝ «ազգովի խնդրելու» գործընթացի մեկնարկը տրված է

12:10, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Սերժ Սարգսյանին՝ «ազգովի խնդրելու» գործընթացի մեկնարկը տրված է

«Քաղաքականության էջը ծալել էի, բայց ժողովուրդը եկավ, խնդրեց, թե` փրկի» ինչպես 2017-ի գարնանն ընտրություններից առաջ հայտարարեց Գագիկ Ծառուկյանն, այնպես էլ նմանատիպ մի ուղերձով 2018-ի գարնանը հանդես կգա Սերժ Սարգսյանը: Ասում են՝ Սարգսյանին «ազգովի խնդրելու» գործընթացի մեկնարկը տրված է: ՀՀԿ-ականներն ամեն օր զարգացնում են Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու թեման, առաջիկայում էլ սոցհարցումներ «կանցկացվեն», «վարկանիշ» կներկայացվի՝ հիմնավորելու՝ ինչու 2014-ին վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին հայտարարած պաշտոնյան փոխեց միտքը: Այս գործին ի դեպ լծվել է նաև ՀՀ նախագահի հետ բավականին ջերմ հարաբերություններ ունեցող ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Հարցազրույցի ժամանակ նշել է, թե կառավարման համակարգի փոփոխությունից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է հենց Սերժ Սարգսյանին, քանի որ այդ դեպքում ՀՀ ներսում կբացառվեն նաև ներքին ցնցումները:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14557 | 4
Facebook