Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ի ԳՎ-ը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանը «բռնազավթող գերտերություն» ճանաչելով

10:25, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
ՄԱԿ-ի ԳՎ-ը բանաձև է ընդունել՝ Ռուսաստանը «բռնազավթող գերտերություն» ճանաչելով

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հակառուսական բանաձև է ընդունել, որով դատապարտվում է Ղրիմում մարդու իրավունքների խախտումն ու այնտեղ «ՌԴ օրենքների, իրավասության և կառավարման անօրինական հաստատումը»: Փաստաթղթում Ռուսաստանը ճանաչվել է «բռնազավթող գերտերություն»: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ժամանակավոր բռնազավթումը և չի ճանաչում այդ տարածքների՝ ՌԴ-ին միացումը:
     Բանաձևի տեքստը 30 երկրի հետ առաջարկել է Ուկրաինան: Բանաձևին կողմ է քվերակել 70 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, Վրաստանը: Դեմ է եղել 26 պետություն, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան և Սերբիան: 76 երկիր ձեռնպահ է մնացել:

9355 | 1
Facebook