Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10 օրվա ընթացքում Եմենում 115 խաղաղ բնակիչ է սպանվել

16:00, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
10 օրվա ընթացքում Եմենում 115 խաղաղ բնակիչ է սպանվել

Արաբական կոալիցիայի կողմից Եմենի վրա ավիահարվածների սաստկացումից հետո դեկտեմբերի 6-16 ընկած ժամանակահատվածում սպանվել է 115 և վիրավորվել 83 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերթ Քոլվիլը, փոխանցում է РИА Новости-ն:
     Նշվում է, որ ավիահարվածների թիրախում են հայտնվել Սանա, Սաադա, Հոդեյդա և Թաիզ նահանգները:
     Ավիահարվածների սաստկացումը պայմանավորված է Եմենի նախկին նախագահ Աբդալա Սալեհի սպանությամբ:

7866 | 0
Facebook