Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հետաքրքիր է

«Պետք չէ դեմքը լվանալ սառը ջրով». ինչպես խնամել մաշկը ձմռանը

17:20, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«Պետք չէ դեմքը լվանալ սառը ջրով». ինչպես խնամել մաշկը ձմռանը

Ձմռանը` եղանակային կտրուկ փոփոխությունների բացասական ազդեցությունը դեմքի մաշկն առաջինն է զգում:

Չոր ու սառը օդը կլանում է մաշկի խոնավությունը` ջրազրկելով այն: Բժիշկ, կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանի խոսքով` ձմռանն ավելի շատ տուժում է չոր ու զգայուն մաշկն, ուստի այդ տիպի մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում առավել մեծ խնամք ցուցաբերել:

«Ձմռանը պետք է օգտագործել սնուցող քսուկներ, որոնք պարունակում են բնական խոնավեցնող բաղադրիչներ: Այն դեմքին պետք է քսել տանից դուրս գալուց 25-30 րոպե առաջ, որպեսզի քսուկի մեջ եղած ջրային մասը հասցնի ամբողջությամբ ներծծվել: Խորհուրդ չի տրվում ձմռանը մաշկը լվանալ սառը ջրով, փոխարենը կարելի է օգտագործել կոսմետիկ կաթ, տոնիկ կամ էլ գոլ ջուր»,- նշում է մասնագետը:
     Նրա փոխանցմամբ` կարելի է դեմքը լվանալ նաև թույլ սոդայաջրով: «Զգայուն մաշկ ունեցողները կարող են դեմքը լվանալ կաթնային ջրով. եռացրած ջուր` սենյակային ջերմաստիճանի և կիսով չափ կաթ: Դա հանգստացնում և խոնավեցնում է մաշկը: Օգտակար է նաև երիցուկի թուրմը: Հարկավոր է մաքրել շպարը և դեմքին դնել երիցուկի թուրմի մեջ թրջած թանզիֆ: Թուրմի ջերմաստիճանը պետք է մի փոքր տաք լինի մարմնի ջերմաստիճանից: Դիմակը պետք է թողնել այնքան, մինչև սառչի»:
     Կոսմետոլոգի խոսքով` ձմռանն անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.

«Տանից դուրս գալուց կես, կամ մեկ ժամ առաջ մաշկը պատել պաշտպանիչ քսուկով կամ օգտագործել տոնային քսուկ` վրայից դիմափոշի: Եթե գտնվում եք այնպիսի վայրում, որտեղ ցրտի հետ միասին նաև կա արև, ապա պետք է առավել զգույշ լինել` մաշկը պաշտպանելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից` օգտագործելով արևապաշտպան քսուկ:

Մաշկն ավելի հաճախ սնուցել դիմակներով: Շաբաթը մեկ անգամ մաշկն ազատել ավելորդ եղջերաթաղանթից` սկրաբի միջոցով, իսկ շաբաթական երկու-երեք անգամ խոնավեցնող դիմակ դնել:

Սակայն ձմեռը մաշկի համար ունի մեկ կարևոր առավելություն. տարվա այդ սեզոնն ամենահարմարն է կոսմետիկ լուրջ պրոցեդուրաներ կատարելու համար` խորը պիլինգ, քիմիական պիլինգ, մեզոթերապիա, օզոնաթերապիա և այլն»,- հիշեցնում է մասնագետը:

| | |
7409 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am