Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման առանձնահատկությունները

21:10, կիրակի, 07 հունվարի, 2018 թ.
Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման առանձնահատկությունները

Մեր տարածաշրջանում, խիստ ձմռամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջանում դեռևս աշնան վերջին մեքենաների ամառային անվադողերը փոխարինել ձմեռային անվադողերով:
     Ձմեռային անվադողերի ընտրության ու կիրառման հարցում որոշակի պայմաններ գոյություն ունեն:
     Ցանկալի է, որ ձմեռային անվադողերը նույն տիպի, չափի լինեն և ծանրաբեռնվածության և արագության միևնույն ինդեքսն ունենան: Այդ կանոնների շրջանցման դեպքում՝ մեքենայի անվտանգությունն ու նրա արդյունավետությունն զգալիորեն կնվազեն:
     Ձմեռային անվադողերը պետք է ձյան փաթիլի տեսքով տարբերանշան ունենան: Այդ տարբերանշանը երաշխիք է տալիս, որ անվադողն անվտանգ է ձյունապատ, սառցապատ ճանապարհներին: Դրանք համապատասխանում են ձյան ծածկույթի վրա մեքենայի տեղաշարժի ապահովման բոլոր պահանջներին:
     Մեքենայի բոլոր 4 անիվները պետք է ձմեռային լինեն, հակառակ դեպքում՝ անվտանգության երաշխիքներն էապես կնվազեն:
     Հետևեք անիվների պաշտպանիչ շերտի մաշվածության աստիճանին: 4 մմ-ից պակաս պաշտպանիչ շերտը արդյունավետ չէ ճանապարհային բարդ պայմաններում: Այդ դեպքում պետք է անհապաղ փոխել անվադողերը:
     Անիվների վրա ճնշումն ստուգեք հնարավորինս հաճախ: Բանն այն է, որ ջերմաստիճանի անկման ժամանակ անիվների վրա ճնշումը կարող է նվազել, ինչը կարող է վառելիքի գերծախսի պատճառ դառնալ:
     Այսպես կոչված՝ բոլոր եղանակների համար նախատեսված անիվները, որոնց վրա առկա է M+S` ցեխ+ձյուն, մակնշումը, խիստ ձմռան և սառցակալած պայմաններում արդյունավետ չեն և ոչ մի դեպքում չեն կարող փոխարինել ձմեռային անվադողերին:

| | |
14187 | 0