Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

15:20, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

Սաուդյան Արաբիայում կաշառակերության դեմ պատերազմ հայտարարած թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը ձեռք է բերել աշխարհի ամենաթանկ անշարժ գույքը՝ Վերսալից ոչ հեռու գտնվող Chateau Louis XIV պալատը, որն ունի 4645 քառ. մ տարածք:

Հայտնի է, որ հենց այդ պալատում էին պլանավորում հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը:

Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը
Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

Պալատը վաճառվել էր 2015թ. 275 միլիոն եվրոյով: Գնորդի անունը չէր հայտարարվել, սակայն այժմ, New York Times պարբերականի լրագրողների անցկացրած հետաքննության ընթացքում պարզվել է, որ այն գնել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը:

Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը
Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

Պարբերականը նշում է, որ այդ նորությունն, ամենայն հավանականությամբ, տհաճ կլինի 32-ամյա արքայազնի համար. նա իր երկրում տնտեսելու և համեստության կոչեր է անում և հակակոռուպցիոն պատերազմ հայտարարում:

New York Times-ը նշում է, որ Լյուդովիկոս XIV-ի պալատի առքուվաճառքի փաստաթղթերը գաղտնազերծվել են մի քանի օֆշորային ընկերություններում, որոնք գրանցված են Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում:

Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը
Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

Այդ բոլոր ընկերությունները կապ ունեն Eight Investment Company-ի հետ, որը մտնում է արքայազն Մուհամեդի անձնական հիմնադրամի կազմում:

Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը
Սաուդցի շեյխը գնել է պալատը, որտեղ մտադիր էր հարսանեկան արարողություն անցկացնել Քիմ Քարդաշյանը

Պարբերականը գրում է, որ արքայազնը նաև 500 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ է ձեռք բերել, ինչպես նաև 450 միլիոն դոլարով գնել Լեոնարդո դա Վինչիի նկարը:

18743 | 0
Facebook