Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը». աշխարհի իմաստուն հեքիաթները՝ մեկ ժողովածուում

14:15, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«Բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը». աշխարհի իմաստուն հեքիաթները՝ մեկ ժողովածուում

Դեկտեմբերի 23-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: Գրքում ներառված են հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:

«Ուսումնասիրել ենք 5000-6000 տարաբնույթ հեքիաթներ: Ցանկանում էինք ստեղծել հեքիաթների մի հավաքածու, որտեղ կներառվեին շատ լավ և իմաստալից հեքիաթներ: Պետք էր, որ հեքիաթները կարճ լինեին՝ ընդամենը մի քանի էջ, որպեսզի երեխաներն արագ կարողանային ընթերցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը սովոր է ինֆորմացիայի արագ մատուցմանը: Ի վերջո բազում հեքիաթներից ընտրվեց 50-ը»,- նշում է գրքի կազմող Շավարշ Կարապետյանը:

Գրքում ներառված հեքիաթներն ուսուցանում են մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն: Հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները: Ժողովածուի նոր հրատարակությունն ընթերցողին է ներկայանում նորովի` նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ...

«Ֆանտաստիկ հեքիաթներ են, ամեն հեքիաթը դարերի բովով անցած մի ամբողջ ժողովրդի իմաստության շտեմարան է: Եվ կարծում եմ, որ այս հեքիաթները ոչ միայն արդիական ու կարևոր երեխաների, այլև այլ տարիքի մարդկանց համար», - հավելում է Շավարշ Կարապետյանը:

7098 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am