Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը

12:05, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը

Forbes ասմագիրը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը: Առաջին տեղն է զբաղեցրել հայտնի ռեժիսոր և «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի հեղինակ Ջորջ Լուկասը: Նրա կարողությունը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում է «Յուրայի շրջանի բնայգի» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,6 միլիարդ դոլար կարողությամբ:

Երրորդ տեղն է զբաղեցրել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Օփրա Ուինֆրին՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ:

Նրան հաջորդում են հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,4 միլիարդ դոլար) և հայտնի աճպարար և իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը:

Տասնյակում են նաև ռեփերներ Դիդին (820 միլիոն դոլար) և Ջեյ Զին (810 միլիոն դոլար), գոլֆիստ Թայգեր Վուդսը (750 միլիոն դոլար), ռեփեր և պրոդյուսեր Դոկտոր Դրին (740 միլիոն դոլար), ինչպես նաև գրող Ջեյմս Փաթերսոնը (730 միլիոն դոլար):

Հայտնիների կարողության հաշվարկի ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն ֆինանսական եկամուտն ու արժեթղթերը, այլ նաև աստղերի անշարժ գույքի արժեքը:

9759 | 0
Facebook