Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինն Ուկրաինայի անվտանգության ծառայության կուռքն է. Պորոշենկոյին ու Յանուկովիչին էլ կարելի է համեմատել օղու և գարեջրի հետ». Սաակաշվիլի

10:55, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
«Պուտինն Ուկրաինայի անվտանգության ծառայության կուռքն է. Պորոշենկոյին ու Յանուկովիչին էլ կարելի է համեմատել օղու և գարեջրի հետ». Սաակաշվիլի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կատարելություն» է համարվում Ուկրաինայի անվտանգության ծառայության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին:

«Նրանք այնքան են հիանում, որ ասում են. «Պուտինը դրանց (Սաակաշվիլիի աջակիցներին, ովքեր անվտանգության ծառայության մեքենայից ազատեցին քաղաքական գործչին) կճնշեր»»,- ասել է Սաակաշվիլին News One հեռուստաալիքի եթերում:

Սաակաշվիլին նաև հեռուստաալիքի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին և նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին համեմատել է օղու և գարեջրի հետ:

«Կա ալկոհոլ: Մենք բոլորս գիտենք, որ Յանուկովիչը հանցագործ է: Կա վիսկի կամ օղի, որը, բոլորը գիտեն, երբ խմում ես, օրգանիզմը վերականգնվում է, պաշտպանությունը միանում է, քանի որ օրգանիզմը հասկանում է, որ դա թույն է: Գիտե՞ք, թե որն է ամենավտանգավոր ալկոհոլը: Գարեջուրը: Երբ գարեջուր ես խմում օրգանիզմը մտածում է, որ դա սնունդ է, և դու ավելի ու ավելի ես օգտագործում: Ահա Յանուկովիչը՝ օղի էր կամ վիսկի: Իսկ Պորոշենկոն՝ գարեջուր»:

Ուկրաինայում Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանցավոր խմբավորում կազմակերպելու և հանցավոր գործունեությունը թաքցնելու համար: Իշխանությունները ձերբակալել էին քաղաքական գործչին, սակայն նրա աջակիցներին հաջողվել էր նրան ազատ արձակել: Ավելի ուշ քաղաքական գործչին կրկին ձերբակալել էին, սակայն դատարանը հրաժարվել է տնային կալանք նշանակել: Սաակաշվիլիին Ուկրաինայում մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

5553 | 0
Facebook