Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն արգելափակել է Երուսաղեմի կարգավիճակը չճանաչելու մասին ՄԱԿ-ի բանաձևը

10:30, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն արգելափակել է Երուսաղեմի կարգավիճակը չճանաչելու մասին ՄԱԿ-ի բանաձևը

ԱՄՆ-ը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը: Վաշինգթոնն այդ բանաձևը «վիրավորանք» է անվանել:

Բանաձևը մշակվել է Եգիպտոսի կողմից: Բանաձևում, մասնավորապես, «խորը հիասթափություն է արտահայտվում՝ կապված Երուսաղեմի կարգավիճակի մասին վերջին որոշման հետ»: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեկտեմբերի 6-ին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց, այդ փաստաթղթում չեն հիշատակվում:

Բացի այդ, փաստաթղթում, ինչպես նշում է Reuters-ը, ասվում է, որ «ցանկացած որոշում և գործողություն, որոնք առաջարկում են փոխել Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, կարգավիճակն ու բնույթը, իրավաբանական ուժ չունեն, համարվում են անվավեր և պետք է չեղարկվեն Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան»:

Մեկնաբանելով այդ փաստաթուղթը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Երուսաղեմի հարցով բանաձևը «վիրավորանք» է անվանել, որը «երբեք չի մոռացվի»:

8797 | 0
Facebook