Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջ՝ դեպի նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ». Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:25, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Առաջ՝ դեպի նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ». Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ակումբի կազմում դարձել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալակիր։

«Այսպիսով, Գերմանիայում և Իրանում ոսկե մեդալներ նվաճելուց հետո, երեկ «Besançon» ակումբիս կազմում Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալ նվաճեցի։ Ցավոք, որոշ տղաներ վնասվածքներ ունեին, այլապես ոսկին շատ մոտ էր։ Ամեն դեպքում, վատ արդյունք չէ թիմի համար։ Անձամբ ես 9 հանդիպում անցկացրեցի և բոլորը հաղթանակով ավարտեցի՝ մեծ առավելությամբ։ Եվ հիմա ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբիս, մարզիչներիս, թիմակիցներից՝ այս ամենի համար։ Հատուկ շնորհակալություն ընկերոջս և թիմակցիս՝ Արթուր Սիմոնյանին։

Հ․Գ․ Առջևում Փարիզն է՝ մեկ շաբաթյա հավաք Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ։ մրցաշրջան 2017-ն ավարտված է։ Առաջ՝ դեպի 2018-ը՝ նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ»,- նշել է նա։

3796 | 0
Facebook