Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ով ինչ կառուցի, պատկանում է «Գազպրոմ Արմենիայի՞ն». Մանե Թանդիլյանն՝ իրանական գազի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վերահսկողությամբ Հայաստան մտնելու մասին

21:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Ով ինչ կառուցի, պատկանում է «Գազպրոմ Արմենիայի՞ն». Մանե Թանդիլյանն՝ իրանական գազի՝ «Գազպրոմ Արմենիա»-ի վերահսկողությամբ Հայաստան մտնելու մասին

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությանը պատկանող գույքը, այն է՝ գազամատակարարման ցանցը, որը կառուցվել է Իրանի կողմից ՀՀ-ին տրամադրված 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի միջոցով, վաճառել կամ վարձակալությամբ տրամադրել «Գազպրոմ Արմենիա»-ին, սակայն առաջարկը մերժվել է և այն տրամադրվել է ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ օգտագործման այդ նույն «Գազպրոմ Արմենիա»-ին:
     Իսկ եթե դուք լինեիք «Գազպրոմ Արմենիա»-ի փոխարեն և համոզված լինեիք, որ ձեր շահերով առաջնորդվող վարչապետ կա, կհամաձայնվեի՞ք վարձակալել կամ գնել, եթե մյուս տարբերակը՝ անժամկետ և անհատույց օգտագործումն է: Սա աբսուրդ է լրիվ:
     Իսկ ո՞վ է իրավասու մերժելու ՀՀ Ֆինանսների նախարարության առաջարկը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը թե՞ «Գազպրոմ Արմենիա»-ն:
     Եվ, ինչպես գործերի ընթացքից և շահերի համադրումից
     բոլորս հասկանում ենք, այդ երկուսի մեջ տարբերություն չկա, ուղակի մեկը ֆիզիկական անձ է, մյուսը՝ իրավաբանական:
     Սա անթույլատրելի է: Այս ո՞ւմ գույքն եք անհատույց և անժամկետ տրամադրում: Սա էլ է ամրագրված գազային պայմանագրով՝ ո՞վ ինչ կառուցի, պատկանում է «Գազպրոմ Արմենիա»-ին:
     Պատրաստվեք բացատրությունների:

՞
5164 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՎԱՐԴԱՆ
ՎԱՐԴԱՆ 09:52, 19.12.2017
Այս դեպքում ասում են ՙԱռանց շուն գյուղ են մտել, առանց փայտ ման են գալիս՚: Ինչ ուզում անում են:Ո՞վ պիտի հարցնի,ո՞վ պիտի արգելի,ո՞վ պիտի բացատրություն պահանջի:Ժողովուրդը՞,որ միայն օրվա հացի մասին է մտածում:ՙԸնտրյալ՚ պատգամավորները՞,որ իրենց գրպանի,կաշվի ու դղյակների մասին են մտածում,իրավապաշտպանները՞,որ առաջին իրավախախտներն են:Բա ո՞վ,ո՞վ,ո՞վ ...