Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ինչից կարող է սկսվել Երրորդ համաշխարհայինը. ԼՂ հակամարտությունը՝ հավանական պատճառների թվում. The National Interest

17:40, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչից կարող է սկսվել Երրորդ համաշխարհայինը. ԼՂ հակամարտությունը՝ հավանական պատճառների թվում. The National Interest

Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով մասնագետ ամերիկացի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին The National Interest պարբերականի էջերում նշել է 5 տարածաշրջան, որտեղ 2018թ. տեսականորեն կարող է Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել:

Առաջին տեղում է հայտնվել Հյուսիսային Կորեան: Պրոֆեսորի խոսքով՝ 2017թ. Կորեական թերակղզում իրավիճակը սրվեց հրթիռների մշակման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «դիվանագիտական անփորձության» պատճառով: Նա վստահություն է հայտնել, որ կողմերի հաշվարկները կարող են պատերազմի հանգեցնել, որին կներգրավվեն մի շարք երկրներ, առաջին հերթին, Ճապոնիան և Չինաստանը:

Երկրորդ թեժ կետն, ըստ փորձագետի, Թայվանն է, որի տարածքը մասնակիորեն վերահսկում է Չինաստանի Հանրապետությունը: Միևնույն ժամանակ, Չինաստանը կղզին իր տարածքն է համարում: Ընդ որում, ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում հրաժարվել տարածաշրջանում ռազմական ակտիվությունից:

Երրորդ տեղում է հայտնվել Ուկրաինան, որտեղ իրավիճակը դեռևս լարված է: Փորձագետը հիշեցրել է Սաակաշվիլիի հետ կապված պատմությունն ու Դոնբասում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները:

ՆԱՏՕ-ի հարավային ճակատը, հատկապես Թուրքիան, չորրորդ կետն է համարվում, որտեղ կարող է պատերազմ սկսվել: Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին շրջանում Թուրքիան առանձնացավ Եվրոմիությունից և ԱՄՆ-ից և սկսեց Ռուսաստանի հետ մերձեցումը, ինչը անդրադարձավ Սիրիայի, Իրաքի, ինչպես նաև Բալկանների և Կովկասի իրավիճակների վրա: Եվ այդ կապակցությամբ պրոֆեսորն ամենավտանգավորն է անվանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու իրենց պետությունն ստեղծելու ուղղությամբ քրդերի ջանքերը:

Եվ վերջին վտանգավոր տարածաշրջան է նշվել Պարսից ծոցը, քանի որ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարված հարաբերությունները կարող են աշխարհի համար ծանր հետևանքներ ունենալ:

8975 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am