Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Հրատապ լուրեր

Իրադարձություններ

«Եթե պարզվի, որ այն, ինչ տեղի է ունենում`օգտակար է մեր առողջությանն, իսկ մենք առնվազն խոչընդոտում ենք, դա կլինի աղետ». Փաշինյանը` «Գարդասիլի» մասին

16:57, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Եթե պարզվի, որ այն, ինչ տեղի է ունենում`օգտակար է մեր առողջությանն, իսկ մենք առնվազն խոչընդոտում ենք, դա կլինի աղետ». Փաշինյանը` «Գարդասիլի» մասին

Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Գարդասիլ» պատվաստանյութով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման հարցը: Ներկա են եղել առողջապահության ոլորտի մանսագետներ, փորձագետներ, ինչպես նաև նախարար Ալթունյանը:
     «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին` հետաքրքրվելով, թե եթե այդ պատվաստանյութն այդքան լավն է, ինչու են ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաժարվել դրանից:

Գայանե Սահակյանը պատասխանել է, որ այդպիսի տեղեկատվություն չկա, Գերմանիայում և ԱՄՆ-ում այդ պատվաստումները շարունակվում են առ այսօր, այն ներառված է պլանային պատվաստումների օրացույցում. «Ավելին` այդ երկրներում արդեն արդյունավետության գիտական հետազոտություն կա: Վերջին 10 տարվա կտրվածքով 50 %-ով նախաքաղցկեղային ախտաբանական փոփոխություններն արդեն նվազել են, սա՝ պատվաստվածների շրջանում»,- ասել է Գ. Սահակյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես հարցրել է` եթե պապիլոմա վիրուսը նույնքան վտանգավոր է նաև տղաների և տղամարդկանց համար, ինչո՞ւ չենք պատվաստում նաև տղաներին, այստեղ խոսում ենք միայն արգանդի վզիկի քաղցկեղի մասին, բայց քաղցկեղի այլ տեսակներ կան, որ հարուցվում են պապիլոմա վիրուսի կողմից:

Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Բազիկյանը ներկայացրել է, թե ինչ է պապիլոմա վիրուսն ու ինչ ազդեցություն է ունենալու «Գարդասիլ» պատվաստանյութը: Ըստ նրա, տղաների հարցն էլ է շուտով մոտենալու և շատ եվրոպական երկրներ արդեն տղաներին էլ են պատվաստում պապիլոմա վիրուսի դեմ: Բանախոսը շարունակել է. «Ապացուցված է, որ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման 99.8 %-ի դեպքերում մենք հայտնաբերում ենք պապիլոմա վիրուս: Ողջ վիրուսը չի ներարկվում օրգանիզմ, ներարկվում է ընդամենը սպիտակուցը: Վիրուսը սպանվում է, վերցվում է սպիտակուցն այդ վիրուսի և որպես նկար ուղարկվում է օրգանիզմ: Հիմա մենք ոնց որ ունենանք մի տեռորիստի նկար, տանք մեր սահմանային զորքերին և ասենք՝ եթե այս մարդը փորձի մտնել մեր հայրենիք, մի թողեք, ոչնչացրեք: Այդ ժամանակ իմունային համակարգը ստեղծում է հատուկ ջոկատ, հակամարմինների ջոկատ, որը պատրաստ սպասում է: Երբ վիրուսը կփորձի ներխուժել օրգանիզմ, այն ակտիվանում է»,- բացատրել է Գագիկ Բազիկյանը:

«Հայաստանի Հանրապետությունում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկմանը ներկա է եղել նաև «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը, ով ներկայացրել է ԵՄ-ի դեղամիջոցների եվրոպական գործակալության տվյալները, որտեղ գրանցվում են «Գարդասիլ» պատվաստանյութի հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները: «Գրանցվել է 15 հազար դեպք, ընդ որում, եթե «Վայերսի» դեպքում ասվում է, որ դա ծնողներն են գրանցում, այստեղ ճնշող մեծամասնությունը գրանցվում են մասնագետների կողմից: Ամենաշատը գրանցվել է ներվային համակարգի խանգարումներ, ընդ որում, ԵՄ-ն դասակարգել է այս խանգարումները՝ լուրջ և ոչ լուրջ: Ճնշող մեծամասնությունը դասվել է ոչ լուրջ խանգարումների շարքին»,- ասել է Հայկ Այվազյանը՝ հավելելով․ «Ես հարց եմ տալիս՝ եթե այդպիսի «հրաշք» պատվաստանյութ է, ո՞ւր են այդ դեպքում հարյուրավոր, հազարավոր բժիշկները:10 հազարից ավելի բժիշկ կա, որոնք մեծ ուրախությամբ առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը իրենց երեխաներին տարել են պատվաստման, չկան․․․այնպես չի, որ բժիշկները միանշանակ տանում են իրենց երեխաներին պատվաստման»։

Քննարկման ավարտին, Փաշինյանն ասել է, որ իրեն հետաքրրքող բոլոր հարցերի պատասխաններն ստացել է և բավարարաված է. «Եթե պարզվի, որ այն, ինչ տեղի է ունենում, մեր հանրության համար վտանգ է ներկայացնում, և մենք՝ որպես առողջապահության հանձնաժողովի անդամ, դրան չենք արձագանքում, դա կարող է բերել աղետների: Եթե պարզվի, որ այն, ինչ տեղի է ունենում` օգտակար է մեր առողջությանը, իսկ մենք առնվազն խոչընդոտում ենք, որ դա տեղի ունենա, դա նույնպես կլինի աղետ»:

Այնուհետև Ն. Փաշինյանը կոչ է արել` «Եթե Հայաստանի հանրապետությունում կա մի մասնագետ, որ այս քննարկումների արդյունքում գտնում է, որ այս պատվաստումները պիտի տեղի չունենան, ես այդ մասնագետին խնդրում եմ, կոչ եմ անում, և պահանջում եմ նույնիսկ` թող արձագանքի»:

3368 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ՄԱԿ-ը փորձում է անվտանգության երաշխիքներ ստանալ Դամասկոսից
21:35, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Ժողովրդավարության և բռնապետության պայքար Եվրոպայում
21:37, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
ԱՄՆ-ի նախագահի այսօրվա մտահոգություններն ու խնդիրները
22:36, 20.04.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր