Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը

16:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը

Կառավարության պատասխանը՝ Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին.

Հարգելի պարոն Մարուքյան,

ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:

Առաջնորդվելով օրենքի վերոհիշյալ դրույթով, 2017-ի մարտ ամսվանից սկսած հրավիրվել և անցկացվել են ավագանու նիստեր:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սպառիչ կերպով սահմանվում են այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները: Դրանք են.

1) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն գումարվում.

2) Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որոշում չի կայացնում.

3) Ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:

Ըստ էության, այդ բոլոր դեպքերը կիրառելի են ավագանում կողմից անգործություն դրսևորելու փաստով:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 10.11.2017 ՍԴՈ-1384 որոշմամբ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության

1–ին, 6–րդ, 9–րդ և 179–րդ հոդվածների պահանջներին հակասող, այնուամենայնիվ գտնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանին հրավիրել է նիստեր և ընդունել որոշումներ` տվյալ պահին գործող Օրենքի կարգավորումների համաձայն, և այդ գործողություններն, ըստ էության, հնարավոր չէ որակել որպես ավագանում անգործության դրսևորում։

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր` Օրենքի 69-րդ հոդվածի 1–ին մասով իրեն վերապահված լիազորության, այն է` Վանաձորի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրականացման համար։

| | |
1775 | 0