Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սմարթֆոնների օգտագործումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը

19:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Սմարթֆոնների օգտագործումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը

Քալիֆորնիայի առողջապահության նախարարությունը զեկույց է հրապարակել առողջության համար սմարթֆոնների վտանգի մասին: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ ապացույցներ կան այն մասին, որ սմարթֆոններից արձակվող էլեկտրամագնիսական ճառագայթումը մեծացնում է քաղցկեղի և անպտղության ռիսկը: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:

Չնայած հստակ կապ չի հայտնաբերվել սմարթֆոնների օգտագործման և տարբեր հիվանդությունների միջև, այնուհանդերձ, կան բավարար տվյալներ օգտատերերին, հատկապես երեխաներին, սմարթֆոնների պոտենցիալ ռիսկի մասին զգուշացնելու համար:

Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնները պահել մարմնից մեկ կամ մի քանի մետր հեռավորության վրա:

Զեկույցում նաև ասվում է, որ սմարթֆոնների օգտագործումը կարող է խախտել դեռահասների քունը, նրանց հոգեկան առողջությունն ու նպաստել ուշադրության կենտրոնացման խախտմանը:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև սմարթֆոնները քնի ժամանակ չթողնել բարձի տակ կամ անկողնու կողքին:

12881 | 0
Facebook