«Ռեվիզորական գերտերություն» եզրույթը, որ կիրառվում է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ, վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան: «Ռեվիզորական գերտերություն» եզրույթը վերաբերում է երկրներին, որոնք փորձում են փոփոխել ստատուս քվոն»,- ասել է նա:
Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այդ մասին է վկայում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Վրաստան: Ըստ նրա՝ Ռուսաստանը բազմիցս հերքել է առանձին պետությունների գործերին խառնվելու մասին մեղադրանքները:
«Չինաստանը ևս փորձում է փոփոխել ստատուս քվոն, սովորաբար՝ ռազմական մեթոդներով»,- ասել է պաշտոնյան՝ հստակեցնելով՝ որ խոսքը վերաբերում է Հարավչինական ծովի ռազմականացմանը:
Չինաստանն արհեստական կղզիներ է ստեղծում, դրանք վերածում ռազմական կառույցների ու արհեստական ցամաքի հաշվին ընդլայնում է իր տարածքները: Չինաստանը ևս հերքում է իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: