Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

«Ծնողին կանգնեցնում են փակուղու առաջ՝ կա´մ ուսման տալ երեխային, կա´մ կերակրել». երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացում է սպասվում

16:00, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«Ծնողին կանգնեցնում են փակուղու առաջ՝ կա´մ ուսման տալ երեխային, կա´մ կերակրել». երաժշտական դպրոցներում վարձավճարի թանկացում է սպասվում

Ըստ MAMUL.am-ին հասած հավաստի տեղեկությունների, մայրաքաղաքի երաժշտական դպրոցներում 2018-ի հունվարից բարձրանալու են ուսման վարձավճարները:

Այն աշակերտները, որոնց վարձն ամսական 7-8 հազար դրամ է, այսուհետ կդառնա 12, 15, նույնիսկ 17 հազար դրամ` կախված երաժշտական գործիքից: Հավելենք, որ շատ դպրոցներում ուսման վարձը վճարվում է ոչ թե ամսեամիս, այլ կիսամյակը մեկ. այսինքն` եթե ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակից, ապա աշակերտները, կամ նրանց ծնողներն, ստիպված են միանգամից վճարել 5 ամսվա վարձը, որը բավականին մեծ գումար է կազմում:

Այսպես, եթե 7 հազար դրամի դեպքում մեկ կիսամյակի համար ծնողը վճարում էր, ենթադրենք, 35 հազար դրամ, ապա 17 հազարի դեպքում՝ 85 հազար:

Մեր թղթակցին դիմած շատ ծնողներ իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետարանի այս որոշումից և գտնում են, որ արդարացի չէ. սոցիալական այս սուղ իրավիճակում, երբ համատարած գործազրկություն է, կրճատումներ և թանկացումներ, հիմա էլ ուսման վարձի թանկացման համար մտահոգվեն: «Գոնե թանկացնելուց առաջ նաև աշխատավարձ բարձրացնեն, հետո նոր մտածեն ուսման վարձը բարձրացնելու մասին: Եթե այդքան գումար դպրոցին տանք, նշանակում է` պետք է հաց չառնենք: Այսինքն` ծնողին կանգնեցնում են փակուղու առջև` կա´մ երեխային ուսման տա, կա´մ կերակրի...»,- պատմում էր մեր զրուցակիցներից մեկը:

Որոշ ծնողներ էլ նշեցին, որ ստիպված են իրենց երեխաներին հանել դպրոցից, որովհետև այդքան վարձավճար տալու հնարավորություն չունեն: «Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ: Երեխաս 5 տարի սովորել է դաշնամուրի բաժնում, մնացել է 2 տարի, որպեսզի ավարտի, բայց վարձի այսպիսի կտրուկ թանկացման պատճառով, ստիպված ենք կիսատ թողնել ուսումը»:

Ծնողների հավաստմամբ, թեև, ի տարբերություն հանրակրթական դպրոցների, երաժշտական դպրոցներում դրամահավաքության արտավոր երևույթը բացակայում է, սակայն տարեցտարի ուսման վարձավճարների բարձրացումը տանում է այս ուղղությամբ հետաքրքրության նվազման: «Առանց այն էլ սեպտեմբերին արդեն թանկացրել էին վարձը, հիմա էլ հունվարի 1-ից եռակի անգամ թանկ պիտի վճարենք: Փոխանակ մտածեն ժողովրդի սոցիալական բեռը թեթևացնելու մասին, դեռ մի բան էլ ավելի են ծանրացնում»,- վրդովված գանգատվում էին նրանք:

Ծնողների խոսքով` աշակերտի հանդեպ պետության այսպիսի «անխիղճ» մոտեցումը շատ անգամ ճակատագրական է դառնում հենց այն երեխաների համար, ովքեր ունեն սովորելու նկատմամբ սեր, ձգտում, ովքեր տաղանդավոր են և առաջ գնալու մեծ հակում ունեն:

4442 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am