Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները. նախարարություն

14:55, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Աջ ղեկով մեքենաների ներկա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները. նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իրավական ակտերի, նախագծերի միասնական e-draft.am կայքում քննարկման է դրել աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծը:

Քվեարկողների 93%-ը (330) դեմ է արտահայտվել դրան, 7%-ը (23)՝ կողմ:

Նախարարությունը քիչ առաջ նաև պարզաբանում է ներկայացրել՝ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման և շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված նախագծի շուրջ:

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթևեկությունը:

Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչև 2018-ի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչև 2018-ի ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել իրենց մեքենաները:

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել և ամբողջացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»,- նշված է տեքստում:

2205 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am