Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում

15:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում

«Սա ինձ համար ոչ թե մասնագիտություն է, այլ ավելի շատ աշխատանք: Արդեն 2 տարի է` զբաղվում եմ այս գործով, շատ պատահաբար ստացվեց և ոչ մտածված: Երկար ժամանակ աշխատանք էի փնտրում, հանկարծ իմացա այս աշխատանքի մասին: Սկզբում ոչ մերկ էր պահանջվում, հագուստով էի աշխատում, հետո առաջարկեցին և բացատրեցին, որ մերկ նկարվելը ևս վատ բան չէ: Ասացին՝ եթե նկարիչների կողմից վատ պահվածք կնկատես, որը քեզ դուր չի գա, կհրաժարվես: Փորձեցի: Աշխատանքային պրոցեսը շատ դրական էր, սկսեցի սիրել, վատ բան չտեսա դրանում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Արմինե Սարգսյանն, ով Գեղարվեստի ակադեմիայում աշխատում է որպես մերկ բնորդուհի:
     Այս աշխատանքի դժվարությունն, ըստ մեր զրուցակցի, երբեմն երկար ժամանակ նույն դիրքով անշարժ նստելն է. «Անշարժ դիրքից սկսում է արյուն չխաղալ, երբեմն մարմինդ սկսում է ցավել, ուրիշ ոչ մի դժվարություն չկա, ուսանողներն իրենց այնքան լավ են պահում, որ դու քեզ ընդհանրապես վատ չես զգում: Հոգեվիճակն առաջարկում են նկարիչները, բայց իմ կարծիքն էլ են հարցնում, հարմարվում են ինձ հետ:
     Արմինեի խոսքով` Հայաստանում մերկ բնորդուհու աշխատանքի մասին կարծիքներն ու արձագանքները տարբեր են և ծայրահեղ. «Ինչպես ասում են` տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններ: Մարդիկ կան, որ շատ պարզ են նայում, շատ դրական են արձագանքում ու վերաբերվում են որպես մասնագիտության, բայց մարդ էլ կա, որ շատ ցածր մակարդակ ունի, նրան, եթե բացատրես էլ՝ չի հասկանա, մինչև հասունանա: Այդ կարծիքների հետ հաշվի պետք չի նստել»,- համոզված է բնորդուհին:

Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում

     Նրա խոսքով` երբեմն աշխատանք ընթացքում հետաքրքիր դեպքեր են գրանցվում: «Եղել է, որ պառկած ժամանակ սկսել եմ լաց լինել, անձնականիս հետ կապված ինչ-որ բան եմ հիշել, եղել է` միամիտ կատակներ եմ արել, նկարիչներին ծիծաղեցրել, ուրիշ բնորդների հետ նույնիսկ դեպքեր են եղել, որ ընթացքում ընկել են: Բարեբախտաբար, ինձ հետ նման դեպք չի գրանցվել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում

     Որպես գումար վաստակելու միջոց՝ այն եկամտաբեր գործ չէ. բնորդուհու խոսքով` աշխատավարձը ցածր է. «Բայց հաշվի առնելով, որ Երևանում համապատասխան աշխատանք գտնելը դժվար է, մի քիչ ցածրին հարմարվում ես: Կարծում եմ՝ եթե ամուսին ունենայի, նրան դուր չէր գա: Կարող ես մեկ օր չասել, երկու օր, բայց անընդհատ չես կարող թաքցնել: Քանի որ ինձնով հատուկ հետաքրքրվող չկա, ես ինձ վատ չեմ զգում, որ մերկ բնորդուհի եմ»,- անկեղծացավ Արմինեն:
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում
Մասնագիտությո՞ւն, թե՞ հարկադիր աշխատանք. ինչ խնդիրներ ունեն մերկ բնորդուհիները Հայաստանում


     Հեղ.` Անի Մնացականյան

15141 | 0
Facebook