Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արհեստական ինտելեկտը պոկերի միջոցով 1.8 միլիոն դոլար է շահել

13:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Արհեստական ինտելեկտը պոկերի միջոցով 1.8 միլիոն դոլար է շահել

Ամերիկացի գիտնականներն արհեստական ինտելեկտի նոր համակարգ են մշակել, որ հաղթել է պոկերի ամենահայտնի տարբերակի՝ «թեխասյան հոլդեմ»-ի լավագույն 4 խաղացողին՝ շահելով 1.8 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Science պարբերականը:
     «Այն մեխանիզմները, որ մենք մշակել ենք այս համակարգի ստեղծման համար, նախատեսված չեն միայն պոկերի համար, դրանք կարելի է կիրառել նաև այլ խնդիրների լուծման ժամանակ, երբ մենք որոշում ընդունելու համար ամբողջական ինֆորմացիա չունենք: Այդպիսի խնդիրներ հանդիպում են ամենուր, և մենք ակնկալում ենք, որ Libratus-ում ներդրված գաղափարներն արհեստական ինտելեկտի հետագա զարգացման ու տարածման համար որոշիչ դեր կունենան»,- ասել է Փիթսբուրգի Քարնեգի-Մոլեն համալսարանի գիտնական Նոյ Բրաունը:
     Վերջին 2 տարվա ընթացքում ծրագրավորողներն ու մաթեմատիկոսները մեծ առաջընթաց են գրանցել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում՝ ստեղծելով այնպիսի ծրագրեր, որ մարտավարական ու մոլի խաղերի ասպարեզում էապես գերազանցում են մարդու հնարավորությունները: Օրինակ՝ նախորդ տարի գիտնականները ներկայացրել են AlphaGo ռոբոտին, որ հնագույն չինական մարտավարական խաղում հաղթել է Եվրոպայի ու աշխարհի չենպիոններին: Այս տարի ներկայացվել է ռոբոտի նոր տարբերակը, որ ընդունակ է սովորել առանց մարդու միջամտության:

8011 | 0
Facebook