Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Արհեստական ինտելեկտը պոկերի միջոցով 1.8 միլիոն դոլար է շահել

13:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Արհեստական ինտելեկտը պոկերի միջոցով 1.8 միլիոն դոլար է շահել

Ամերիկացի գիտնականներն արհեստական ինտելեկտի նոր համակարգ են մշակել, որ հաղթել է պոկերի ամենահայտնի տարբերակի՝ «թեխասյան հոլդեմ»-ի լավագույն 4 խաղացողին՝ շահելով 1.8 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Science պարբերականը:
     «Այն մեխանիզմները, որ մենք մշակել ենք այս համակարգի ստեղծման համար, նախատեսված չեն միայն պոկերի համար, դրանք կարելի է կիրառել նաև այլ խնդիրների լուծման ժամանակ, երբ մենք որոշում ընդունելու համար ամբողջական ինֆորմացիա չունենք: Այդպիսի խնդիրներ հանդիպում են ամենուր, և մենք ակնկալում ենք, որ Libratus-ում ներդրված գաղափարներն արհեստական ինտելեկտի հետագա զարգացման ու տարածման համար որոշիչ դեր կունենան»,- ասել է Փիթսբուրգի Քարնեգի-Մոլեն համալսարանի գիտնական Նոյ Բրաունը:
     Վերջին 2 տարվա ընթացքում ծրագրավորողներն ու մաթեմատիկոսները մեծ առաջընթաց են գրանցել արհեստական ինտելեկտի ստեղծման բնագավառում՝ ստեղծելով այնպիսի ծրագրեր, որ մարտավարական ու մոլի խաղերի ասպարեզում էապես գերազանցում են մարդու հնարավորությունները: Օրինակ՝ նախորդ տարի գիտնականները ներկայացրել են AlphaGo ռոբոտին, որ հնագույն չինական մարտավարական խաղում հաղթել է Եվրոպայի ու աշխարհի չենպիոններին: Այս տարի ներկայացվել է ռոբոտի նոր տարբերակը, որ ընդունակ է սովորել առանց մարդու միջամտության:

3003 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
2018-ը Թրամփի համար լինելու է այնքան դժվար, որքան անցած մեկ տարին
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
2018-ը Թրամփի համար լինելու է այնքան դժվար, որքան անցած մեկ տարին
21:41, 19.01.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի տարածքը
Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր
Թուրքիան ռմբակոծել է Սիրիայի տարածքը
22:44, 19.01.2018 / Ամերիկայի Ձայն ▪ Հայերեն ▪ Լուրեր