Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները

12:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթողները

Դեկտեմբերի 15-ից 17-ը կայացել է Հայաստանի 2017 թվականի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունը։ Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ տղամարդկանց ՃՇՀԱՀ և կանանց ԽՄՕՄՄ թիմերը դարձել են գավաթակիրներ: Տղամարդկանց պայքարում 2 տեղ է գրավել «Վանաձոր» թիմն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀԱՊՀ թիմը: Կանանց պայքարում երկրորդ տեղը գրավել է «Նժդեհ» թիմը, իսկ երրորդ տեղը՝ ՀՊԼՀ թիմը: Գավաթակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և մեդալներով, իսկ մրցանակակիր թիմերը՝ մեդալներով:

2017 թվականի ՀՎՖ գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ են ճանաչվել Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ) և Անդրե Սիմոնին (ՃՇՀԱՀ)։ Գավաթի խաղարկության լավագույն կապակցողներ են ճանաչվել Իրինա Գալստյանը («Նժդեհ») և Ավագ Նիկողոսյանը (ՃՇՀԱՀ)։ Գավաթի խաղարկության լավագույն հարձակվողներ են ճանաչվել Անի Մաթևոսյանը («Նժդեհ»), Լեռնուհի Սարգսյանը (ԽՄՕՄՄ), Ալեքսանդր Գևորգյանը («Վանաձոր») և Արմեն Պարոնյանը (ՃՇՀԱՀ)։

3333 | 0
Facebook