Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարությանը նշում է ծննդյան տարեդարձը

15:45, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Հայկ Մարությանը նշում է ծննդյան տարեդարձը

Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը նշում է ծննդյան 41-ամյակը: Հայկը հանդես է գալիս նաև որպես սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր: Վերջին տարիներին աչքի է ընկնում իր հասարակական-քաղաքական ակտիվությամբ, հետևողական է ընտրական գործընթացներին:

Դեռ 1995-2002 թվականներին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ Այնուհետև աշխատել է «Շարմ» ընկերությունում: Հանդես է եկել «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» հումորային նախագծերում։ 2002-ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը: Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ Հայկ Մարությանի վերջին ստացված նախագծերն են «Սուպեր Մամա» և Սուպեր Մամա 2» ֆիլմերը:

15023 | 0
Facebook