Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում սողանքների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել

12:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ֆիլիպիններում սողանքների հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում՝ Բիլիրան նահանգի Լոյթե կղզու հյուսիսում, Քեյ Թաք արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների պատճառով առնվազն 26 մարդ է զոհվել: Զոհերի թվում կան նաև երեխաներ: Նշվում է նաև, որ զոհերի թիվը կարող է ավելանալ: Առնվազն 23 մարդ անհետ կորած է:
     Փոթորկի պատճառով մի շարք շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: Հետաձգվել են բազմաթիվ չվերթեր: Ավելի քան 88 հազար մարդ տարհանվել է, հաղորդում է Reuters-ը:

9481 | 0
Facebook