Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քադաֆիի որդին մտադիր է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում

13:05, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Քադաֆիի որդին մտադիր է առաջադրվել Լիբիայի նախագահի պաշտոնում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, հաղորդում է Egypt Today-ը:

Հունիսի սկզբին «Աբու Բաքր աս-Սիդիք» զինված խմբավորումը հայտարարել էր, որ Սեյֆ ալ Իսլամն ազատություն է ստացել Լիբիայի խորհրդարանի համընդհանուր համաներման շնորհիվ:

Իր հերթին, քաղաքական գործչի ազատման համար 2011թ.-ից պայքարում է Միջազգային քրեական դատարանը:

Քադաֆիի ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ Սեյֆ ալ Իսլամը նախընտրական ծրագիր է նախապատրաստել, որը մտադիր է հրապարակել մոտակա օրերը: Ծրագրում, մասնավորապես, նա հույս է հայտնում, որ ՄԱԿ-ն ազդեցություն կունենա Լիբիայի կայունությանը: Որպես առաջնահերթություն նշվում է անվտանգության ամրապնդումը:

Ավելի վաղ Քադաֆիի ընտանիքի փաստաբանը հայտնել էր, որ Սեյֆ ալ Իսլամը քաղաքական գործունեություն է սկսել Լիբիայի տարածքում և ձգտում է հասնել երկրի ներսում համաձայնությանն ու խաղաղությանը:

9149 | 0
Facebook